Հայաստանը ատոմակայանի կառուցման հարցում կաջակցի Հորդանանին
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցելու` Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև համաձայնագիր կնքելու առաջարկությանը։
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը ատոմակայանի կառուցման հարցում կաջակցի Հորդանանին: Ըստ նրա՝ նրանք ատոմակայան չունեն, դա առաջինը կլինի երկրում, և բավականին մեծ փորձ ունեցողի խորհրդատվության կարիք ունեն: «Մեր համագործակցությունը կլինի այդ սահմաններում՝ մասնագետների պատրաստման, ընդհանուր փորձի փոխանակման և այլն»,- նշեց Ա. Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա