Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում
Հայաստանի շախմատի տղամարդկանց 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը միավորը կիսեց Զավեն Անդրիասյանի հետ և 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաշվետու տուրում հաղթանակներ տոնեցին միայն Արման Փաշիկյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք armchess.am-ից:
Կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում հերթական հաղթանակները տոնեցին Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը` առավելության հասնելով համապատասխանաբար Եվգենյա Դոլուխանովայի և Հասմիկ Ղամբարյանի նկատմամբ: Նրանք վաստակել են 6-ական միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հարկ է նշել, որ Կուրսովան մեկ պարտիա պակաս է անցկացրել:
Տղամարդկանց 72-րդ առաջնություն, 7-րդ տուր
Գրիգորյան Ավետիք-Հովհաննիսյան Ռոբերտ 0,5:0,5
Գրիգորյան Կարեն-Տեր-Սահակյան Սամվել 0,5:0,5
Փաշիկյան Արման-Սիմոնյան Հրայր 1:0
Անդրիասյան Զավեն-Մելքումյան Հրանտ 0,5:0,5
Պետրոսյան Տիգրան Լ-Բաբուջյան Լևոն 1:0
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
1. Հրանտ Մելքումյան-4,5 միավոր
2. Զավեն Անդրիասյան-4
3. Տիգրան Լ. Պետրոսյան-4
4. Ռոբերտ Հովհաննիսյան-4
5. Արման Փաշիկյան-3,5
6. Սամվել Տեր-Սահակյան-3
7. Ավետիք Գրիգորյան-3
8. Արտաշես Մինասյան-3
9. Կարեն Հ. Գրիգորյան-2,5
10. Հրայր Սիմոնյան-2
11. Լևոն Բաբուջյան-1,5
Կանանց 67-րդ առաջնություն, 7-րդ տուր
Աղաբեկյան Լիանա-Գասպարյան Նարինե 1:0
Մովսիսյան Նաիրա-Գևորգյան Մարիա 1:0
Դոլուխանովա Եվգենյա-Կուրսովա Մարիա 0:1
Հայրապետյան Աննա-Ղամբարյան Հասմիկ 1:0
Սարգսյան Շուշաննա-Մարտիրոսյան Լիա 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
1. Աննա Հայրապետյան-6 միավոր
2. Մարիա Կուրսովա-6
3. Շուշաննա Սարգսյան-3,5
4. Լիանա Աղաբեկյան-3,5
5. Եվգենյա Դոլուխանովա-3,5
6. Լիա Մարտիրոսյան-3
7. Նարինե Գասպարյան-2,5
8. Նաիրա Մովսիսյան-2,5
9. Անահիտ Խառատյան-2
10. Հասմիկ Ղամբարյան-1,5
11. Մարիա Գևորգյան-1
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան