Արթուր Բաղդասարյանի ու Արմեն Երիցյանի հարաբերությունները վատ են
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրները հայտնում են, որ նախարար Արմեն Երիցյանն օրերս իր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խստագույնս հրահանգել է իրեն արջի ծառայություններ չմատուցել և նախընտրական շրջանում չփորձել` որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, խառնվել նախընտրական գործընթացներին:
«Արմեն Երիցյանը նախարար է դարձել ՕԵԿ-ի քվոտայով, և այս կուսակցությունը Արմեն Երիցյանից` որպես ուժային կառույցում աշխատած դեմք, լուրջ ակնկալիքներ ունի: Սակայն ՕԵԿ-ի ակնկալիքները առանձնապես չեն հուզում Երիցյանին»,-գրում է թերթը: