«Հանրակրթական Դիջիթեք-2012». Հայտերը դեռ ընդունվում են
Հունվարի 24-ին Մեդիակենտրոնում տեղի կունենա «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներն ու մեդիան» կլոր սեղանը:
Կազմակերպիչներից` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող «Հանրակրթական Դիջիթեք-2012» միջազգային 4-րդ ստուգատեսը մեկնարկել է 2012թ. հունվարի 15-ին. սկսվել է հայտերի ընդունումը, աշխատանքների հրապարակումը կշարունակվի մինչև փետրվարի 7-ը: Ստուգատեսի նպատակն է խթանել թվային միջոցների կիրառումը ուսուցման մեջ:
Կազմկոմիտեն ծրագիրը ներկայացրել է Վրաստանում: Վրաստանի ԿԳ նախարարության Կրթության և գիտության զարգացման գործակալությունում անցկացված հանդիպում-ներկայացմանը մասնակցել են գործակալության ղեկավար Գեորգի Գուլուան, Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Մայքրոսոֆթի վրաստանյան գրասենյակի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հանրակրթական դպրոցների և կրթամշակութային կենտրոնների երեք տասնյակի չափ ներկայացուցիչներ, որոնք ընդգծված դրական ու ակտիվ վերաբերմունք են ցուցաբերել:
Հանրակրթական Դիջիթեք 2012-ի կազմակերպիչներն են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Մայքրոսոֆթ ԱՐԷՅ», ՀՀ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ֆիրմա Ալֆա», Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ:
Ինֆորմացիոն աջակիցներ armnews հեռուստաընկերություն և Webtv ինտերնետային հեռուստատեսություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին