Թուրք լրագրող. Եթե Հրանտը հայ լինելու համար սպանվեց, ուրեմն ես հայ եմ
Թուրքական «CnnTurk» հեռուստաալիքով ցուցադրվող «Չեզոք գոտի» հաղորդաշարի վարող Ահմեթ Հաքանը նախօրեի իր եթերը նվիրել էր Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռի թեմային: Հեռուստաեթերից նա պատմել է, որ մինչև հաղորդման հեռարձակումը «Twitter» սոցիալական ցանցով տեղեկացրել է «Չեզոք գոտում» Դինքի սպանության և դատավճռի թեմայի քննարկվելու մասին: Եվ ի զարմանս իրեն` բավական կոպիտ արձագանք է ստացել բազմաթիվ թուրք օգտատերերի կողմից: Ահմեթ Հաքանն էլ հակադարձել է, թե բոլորս հայ ենք, ինչն ավելի կոշտ հակազդեցություն է առաջացրել թուրքական լսարանում: Սկսվել է կոպիտ խոսքերի ու վիրավորանքների տարափ թուրք լրագրողի վրա:
Ահմեթ Հաքանը ցավ ու ափսոսանք է հայտնել, որ հայ բառը որոշ մարդկանց կողմից ընկալվում է իբրև վիրավորական խոսք, նույնիսկ` հայհոյանք: Հաղորդման շրջանակներում հյուրընկալած բանախոսներին հայտնելով այդ ամենի մասին` Ահմեթ Հաքանը ի պատասխան «Twitter»-ի թուրք անհանդուրժողական մասսային` ասել է. «Եթե Հրանտը հայ լինելու համար սպանվեց, ուրեմն ես հայ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին