Էքստեռն քննություն հանձնողների համար հատուկ դպրոց կառանձնացվի
12-ամյա կրթական համակարգին անցնելուց հետո աշակերտների ծնողները բազմաթիվ անգամներ են բարձրաձայնել իրենց մտահոգությունը, որ ավարտելով դպրոցը` երեխաները ժամանակ չեն ունենում մասնակցելու ընդունելության քննություններին, քանի որ բանակ են զորակոչվում. տարիքները լրացած է լինում:
Հայաստանում բավականին շատ են այնպիսի երեխաները, որոնք, ինչ-ինչ պայմաններից ելնելով, դպրոցը չեն ավարտել, հետևաբար չունեն ավարտական վկայական, ինչի պատճառով չի կարող ընդունվել բուհ:
Այս խնդիրների հետ կապված դիմել էինք կրթության և գիտության նախարարություն:
Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրավիրած ասուլիսում վստահեցրեց բոլոր անհանգիստ ծնողներին՝ ասելով, որ վերջիններիս զավակները կհասցնեն հանձնել ընդունելության քննությունները՝ նախքան բանակ զորակոչվելը: «Ժամկետների խախտում ընդունելության քննությունների անցկացման հետ կապված չի լինելու. քննությունները կմեկնարկեն այն ժամանակ, երբ մեկնարկում էին վերջին 2 տարիներին: Սակայն քննությունները կավարտվեն ավելի շուտ: Այս տարի շուտ ենք կախելու ցուցակները, թե ովքեր են ընդունվելու, ովքեր չէ, որպեսզի չխոչնդոտենք զինվորական կոմիսարիատներին՝ աշխատել չընդունված տղաների հետ»,- պարզաբանել էր նա:
Իսկ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն անդրադառնալով վերը նշված մեր երկրորդ դիտարկմանը ու նման երեխաները կարո՞ղ են էքստեռն քննություն հանձնել ու որտե՞ղ հարցերին, պատասխանեց, որ նրանք կարող են ապրիլին ներկայացնեն իրենց գործերը, իսկ մայիսին նախարար Արմեն Աշոտյանը հրամանագիր է ստորագրում, որտեղ նշված է լինում, թե որ դպրոցում կարող են հանձնել էքստեռն քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան