Դրամաշնորհ` շտապօգնության բարելավման համար
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկամյա դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Երկամյա դրամաշնորհը 2010թ օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության միջև ստորագրված առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:
«Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման» դրամաշնորհային ծրագրի նպատակներն են.
• Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով:
• Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:
• Տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի շտապ օգնության ծառայությունների հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:
• Օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան