Հայ ալպինիստները պատրաստվում են գրոհել Իրանի ամենաբարձր լեռը
Հունվարի 24-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` կազմված 4 լեռնագնացներից, կմեկնի Իրան` այդ երկրի ամենաբարձր` Դեմավենդ (5671 մ) լեռը բարձրանալու համար: Հունվարի 25-28-ը Իրանում անցկացվելիք հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը հայ լեռնագնացները ձեռք են բերել դեռևս 2011 թ. ընթացքում կատարած իրենց վերելքներով:
Ինչպես հայտնում են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից, այս տարի ձմեռային մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ: Հայկական ֆեդերացիան կարևորում է իր մասնակցությունն այս մրցաշարին, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանը միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություն չի ունեցել:
Ավելացնենք, որ հայաստանյան թիմի կազմում ընդգրկված են Անտուան Անանյանը, Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսիսյանը և Հովհաննես Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան