Կանադան ռուս չորս դիվանագետի արտաքսել է
Կանադան լրտեսության կասկածանքով արտաքսել է Ռուսաստանի Դաշնության չորս դիվանագետի: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության ռուսական ծառայությունը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, արտաքսվածներից մեկը ՌԴ ռազմական կցորդի օգնական փոխգնդապետ Դմիտրի Ֆեդորտաչենկոն է, մյուսը` կցորդ Կոնստանտին Կոլպակովը: Երկու այլ դիվանագետների անունները չեն նշվում:
Դիվանագետների վտարման մասին տեղեկատվությունն հայտնվել է այն բանից հետո, երբ օրեր առաջ Կանադայի Գալիֆաքս նահանգում Ռուսաստանին գաղտնի նյութեր տարածելու կասկածաքով ձերբակալվել էր Կանադայի ռազմածովային ուժերի սպա Ջեֆրի Փոլ Դելայլը:
Դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու Կանադայի իշխանությունների որոշումը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Օտտավայում ՌԴ դեսպանատունը ևս հրաժարվել է մեկնաբանություններ տալ միջադեպի առնչությամբ:
Կանադական լրատվամիջոցները լրտեսական սկանդալը որակել են սառը պատերազմի տարիներին կիրառված պրակտիկայի վերադարձ: