«Freedom House». Ադրբեջանում իրավիճակը քաղաքացիական և քաղաքական ազատությունների տեսանկյունից ավելի է վատացել
«Freedom House» ամերիկյան հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» խորագրով իր տարեկան զեկույցը, որում գնահատել է 2011 թ-ին աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը: Այս մասին է հաղորդում «Ազատություն» ռ/կ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հիմնական եզրակացությունը, որին հանգել են կազմակերպության փորձագետները, այն է, որ այսպես կոչված «Արաբական գարնան» իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել մի շարք երկրների վրա՝ լավ օրինակ հանդիսանալով բռնատիրական պետություններում ապրող ժողովուրդների՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների պայքարի համար:
Ըստ «Freedom House»-ի, աշխարում 87 երկրներ դասվում են, այսպես կոչված, «Ազատ» երկրների շարքին: Միևնույն ժամանակ, անցած տարվա համեմատ, իրավիճակը որոշ երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունների տեսանկյունից ավելի է վատացել: Այս երկրների թվում են Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, ինչպես նաև Սիրիան, Սաուդյան Արաբիան, իսկ ԵՄ երկրներից՝ Հունգարիան: