Աշոտ Աղաբաբյանը չի՞ առաջադրվելու
«Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ գործող մի շարք պատգամավորների այս անգամ ոչ միայն թույլ չեն տալու մեծամասնական ընտրակարգով առաջադրվել, այլև նրանց անուններն անգամ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չեն լինելու:
Այդ պատգամավորների թվում, ըստ թերթի, նշվում է նաև Աշոտ Աղաբաբյանի անունը, որ խորհրդարան էր մտել թիվ 33 ընտրատարածքից (Շիրակի մարզ):
Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել Աղաբաբյանին, ով ասել է, թե ներկա պահին հանրապետությունում չէ. «Ես բուժվելու իրավունք չունե՞մ: Շաբաթ օրը կգամ կխոսեմ»,-նշել է Աղաբաբյանը: