«Իրատես de facto». ՀԱԿ-ի տունը կռիվ է ընկել
Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նախօրեին կայացած նիստը, «Իրատես de facto»-ի աղբյուրների փոխանցմամբ, բավականին բուռն է ընթացել:
«Նախընտրական ցուցակի շուրջ «սկզբունքների» քննարկումը, պարզվում է, այդ շրջանակից բավականին հեռու է գնացել` ուրվագծելով յուրաքանչյուր քաղաքական ուժի ներգրավվածությունը դրանում: Այ, այստեղ կոնգրեսականները սկսել են «չբարիշել» ընդհանուր մոտեցումների շուրջ: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը փորձել է իր կուսակիցների թվաքանակը ապահովել: Քանի որ քննարկումները փոխհամաձայնության չեն հանգեցրել, հարցի շուրջ հստակեցումները թողել են հաջորդ քաղխորհրդի նիստին»,-գրում է թերթը: