Ջեքսոնին նվիրված ցուցահանդես Մադամ Տյուսսոյի թանգարանում
Ամերիկյան Ալեքսանդրիա քաղաքի պարային դպրոցի 20 աշակերտ Մայքլ Ջեքսոնի կարիերայի 40-ամյա հոբելյանը նշելու են հատուկ պարով, երաժշտությունը փոփ-արքայի տարբեր երգերից կազմված պոպպուրին է լինելու: Ակցիան կազմակերպում է Մադամ Տյուսսոյի վաշինգտոնյան թանգարանը:
Պարողները, որոնցից ամենակրտսերը 13, իսկ ամենաավագը 18 տարեկան է, պարից հետո հանդիսատեսին կհրավիրեն թանգարան, որտեղ այդ օրը բացվելու է «Մայքլ Ջեքսոնի փորձը» վերնագրով ցուցահանդես: Գլխավոր ցուցանմուշը Ջեքսոնի ավելի քան կես մետր բարձրությամբ ձեռնոցն է լինելու, գրում է «Ռիա Նովոստին»:
Փոփ-արքայի ստեղծագործական կենսագրության տարբեր փուլերին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 13-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում