Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատային «Տատա Սթիլ» խոշոր փառատոնի «A» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստ Վուղար Հաշիմովին: Այդ հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերը 4,5 միավոր արդյունքով սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ նրան հետապնդող Մագնուս Կառլսենը հաշվետու տուրում Նավարայի հետ պարտիայում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկն է:
Ավելացնենք, որ «C» մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Գրովերի հետ:
6-րդ տուր
Արոնյան-Հաշիմով 1:0
Կարուանա-Վան Վելի 0,5:0,5
Գիրի-Կամսկի 1:0
Գելֆանդ-Նակամուրա 0:1
Նավարա-Կառլսեն 0,5:0,5
Տոպալով-Իվանչուկ 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո
1. Արոնյան-4,5 միավոր
2. Կառլսեն-4
3. Ռաջաբով-4
4. Կարուանա-3,5
5. Գիրի-3,5
6. Իվանչուկ-3,5
7. Նակամուրա-3,5
8. Տոպալով-3
9. Վան Վելի-3
10. Գելֆանդ-2,5
11. Կամսկի-2
12. Կարյակին-2
13. Հաշիմով-1,5
14. Նավարա-1,5
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան