Իրանական կայք. Ադրբեջանում մարդու իրավունքների ճգնաժամ է
«Ադրբեջանում մարդու իրավունքների ճգնաժամ է»:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդփլոմաթիք.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը 2011թ.-ի ընթացքում ադրբեջանցի լրագրողներ Ռաֆիկ Թաղիի և Սամիր Սադաքաթօղլիի սպանության փաստի առթիվ խիստ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
«Եվրոպական խորհրդարանի` Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը, ոտնահարելով և սահմանափակելով մարդու իրավունքները, խախտում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին ընդունված միջազգային օրենքները»,-նշում է իրանական աղբյուրը:
Հավելենք, որ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` վերջերս Իրանի Բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) անդամ, այաթոլլահ Հաշեմ Հաշեմզադե Հարիսին, անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին, նշել էր, որ Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները: