Մահացել է ջազի լեգենդը
Մահացել է ամերիկյան հայտնի երգչուհի Էտտա Ջեյմսը: Նա ռիթմ ընդ բլյուզի ակունքներում է եղել: Իսկ Ջեյմսի արվեստից ոգեշնչվել են Թինա Թըրները և Ադելը: Էտտա Ջեյմսը, ով հունվարի 25-ին կդառանար 74 տարեկան, մահացել է Ռիվերսայդ քաղաքի հիվանդանոցներից մեկում լեյկեմիայից:
Երգչուհու ամենանշանավոր կատարումը 1961 թվականին «At Last»-ն է, որը մեկնարկային կետ է դարձել նրա կարիերայի համար: Քննադատների կարծիքով, 30 հիթ ձայնագրած Ջեյմսը բլյուզի ժամանակակից մեծագույն կատարողների շարքում է: Նա 3 Գրեմմիի արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները