Մարտունիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ընտանիքի մոր վիճակն առավել բարդ է
Երեկ առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում Մարտունի քաղաքում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի 4 անդամները դեռևս շարունակում են մնալ բուժհաստատությունում, հիվանդների մոտ նկատվում է կայուն դրական դինամիկա: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունի հետևանքով 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել ընտանիքի հայրը` 1964 թվականին ծնված Վանիկ Խաչատրյանը, մայրը` 1967 թվականին ծնված Սոնա Խաչատրյանը և երեխաները` 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանը և 1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանը: Նշենք, որ ընտանիքն ապրում էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ժամանակավոր կացարաններից մեկում:
«Մարտունի» ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Վարդան Կարապետյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդներից երեքը` մայրը երկու երեխաների հետ վերականեդանացման բաժանմունքում են: Առավել ծանր վիճակում է գտնվում մայրը, ով ունի դեմքի, վերին երկու վերջույթների, շնուղիների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածք: «Երեկ վիճակը ծանր էր, այսօր կալերի է գնահատել միջին ծանրության»,-ասաց մասնագետը:
16-ամյա տղայի մոտ ևս այրվել է դեմքը, աջ ձեռքը, վիճակը միջին ծանրության է, երեկվա համեմատ, ըստ բժշկի, դրակական փոփոխություն կա: Ընտանիքի աղջկա մոտ էլ առկա են դեմքի ու աջ ուսագոտու այրվածքներ, վիաճակը գնահատվում է միջին ծանրության:
Ընտանիքի հայրն այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, ով դեմքի այրվածքներից բացի սրունքի բաց կոտրվածք է ունեցել: Երեկ վիրահատվել է, այսօր վիճակը գնահատվում է կայուն բավարար:
Ոստիկանությունից էլ Panorama.am –ին հայտնեցին, որ կատարվածի առթիվ կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա