Բջջային հեռախոսների ճառագայթումն ընդդեմ ծերունական թուլամտությա՞ն
Բջջային հեռախոսների էլեկտրոմագնիսական ճառագայթումն ի վիճակի է կանխել ծերունական թուլամտությունը և նույնիսկ կարգավորել գլխուղեղի ֆունկցիաները ծեր տարիքում: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները երկարատև փորձարկումների ընթացքում: Այդ փորձարկումներն արվել են այն մկների վրա, որոնք նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեին:
Ընդհանուր առմամբ, փորձարկվել է մոտ 96 մուկ: Կրծողների վանդակները տեղադրել էին էլեկտրոմագնիսական ճառագայթներից հավասար հեռավորության վրա, որոնց ազդեցությունը կենդանիների վրա նույնն է, ինչ աշխատող բջջային հեռախոսինը:
Ըստ doctors.am-ի՝ փորձարկմանը մասնակցող մկների մի մասը բջիջներում և հյուսվածքներում բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման գենետիկ նախատրամադրվածություն ուներ: Այս գործընթացը, որը զարգանում է ծեր հասակում, ուղեկցվում է հիշողության խախտումներով և մտավոր կարողությունների թուլացմամբ և բնորոշվում է Ալցհեյմերի հիվանդության տարածված ձևի առաջացմամբ:
7-9 ամիս մկներն օրական 2 ժամ ենթարկվում էին էլեկտրոմագնիսական ճառագայթների ազդեցությանը: Այնուհետև գիտնականները մկների մտավոր կարողության և հիշողության ստուգման համար անցկացրեցին մի շարք թեսթեր: Ինչպես պարզվեց, էլեկտրամագնիսական ճառագայթների շարունակական ընդունումը կանխել էր վերոնշյալ հիվանդությունների առաջացումը և նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մկները ոչնչով չէին զիջում առողջ մկներին: Հարկավոր է ընդգծել, որ փորձարկմանը մասնակցած առողջ մկներն ավելի հեշտ էին հաղթահարում թեսթերը` ի տարբերություն ճառագայթում չընդունած սովորական մկների:
Ամերիկացի գիտնականների կարծիքով` հայտնաբերված դրական ազդեցությունը կապված է արյան արագ շրջանառության, ինչպես նաև ուղեղի հյուսվածքներում ընթացող նյութափոխանակության հետ: Այն մեծ հավանականությամբ կարող է տարածվել նաև մարդկանց վրա: Գիտնականները չեն բացառում, որ հետագայում այս մեթոդը կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման և բուժման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա