ԱՀԿ-ն մտահոգված է` աճել է ոչ մասնագիտական, ընդհատակյա աբորտների թվաքանակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի զեկույց է հրապարակել, որում անդրադառնում է բժշկական հաստատություններից դուրս անցկացվող աբորտների թվաքանակի աճին: Տվյալները ներկայացված են` 2008թ-ը ներառյալ:
Մասնավորապես նշվում է, որ 1995թ-ին ոչ մասնագիտական աբորտների թվաքանակը կազմել է 44 տոկոս, մինչդեռ 2008թ-ին այն կազմել է 49 տոկոս: BBC-ն տեղեկացնում է, որ այս թվերը կազմակերպությունը մտահոգիչ է անվանել:
2008 թ-ին 2003թ-ի համեմատ աշխարհում աբորտների թվաքանակը ավելացել է 2 մլն 200 հազարով: Զարգացող երկրներում, որտեղ օրենսդրությունը խիստ սահմանափակում է աբորտների անցկացումը, դրանք մեծ մասամբ ոչ մասնագիտացված ճանապարհով են անցկացվում: Օրինակ, Աֆրիկայում նմանատիպ աբորտները կազմում են աբորտների ընդհանուր թվի 97 տոկոսը: Սա էլ իր հետ բերում է մայրական մահացության թվի ավելացմանը:
Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա ԱՀԿ-ի տվյալներով` 1995 թ-ի 36 տոկոսը 2008թ-ին նվազել է` կազմելով 26 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա