Աշոտյանը տեղյակ է, բայց կանխում է
«Ես շատ լավ գիտեմ, որ հանրակրթական դպրոցների տնօրենները հավաստագիր ստանալու համար դիմում են տարբեր քայլերի, մասնավորապես, ցանկանում են կաշառք տալ: Նախորդ տարի փորձել են տարբեր եղանակներով դրան հասնել, բայց դա բացառված է, մենք ամեն կերպ փորձում ենք դա կանխել»,- այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքերով՝ նման դեպքեր դեռ չեն գրանցվել, սակայն մի քանի տնօրենների մասին տեղեկանալով` խիստ քննություն անցկացնելուց հետո, այդ թեկնածուները կտրվել են:
Հիշեցնենք, որ 2011-ին հանրապետությունում ներդրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար նախատեսված քննական գործընթացը: Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քննությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին