Ա. Մովսիսյան. Ալիևը՝ ադրբեջանական բանակի «վերջին շունչը»
«Ադրբեջանում այնքան հիասթափված են, որ հույսներն արդեն Ալիևի վրա ե՞ն դնում: Իսկ եթե այդ երկրի նախագահը դարձել է ադրբեջանական բանակի «վերջին շունչը», «վերջին փամփուշտը», ուրեմն դա միայն ծիծաղ է առաջացնում»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ սահմանային առաջին գիծ մեկնելու փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ղարաբաղյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը:
Նշենք, որ «Թրենդ» լրատվական գործակալությունը ներկայացրել է Իլհամ Ալիևի՝ առաջին գծում արված ֆոտոշարք (Ադրբեջանի նախագահը տարբեր տրամաչափի զենքերով), որտեղ զենքերի փողն ուղղված է դեպի հայկական կողմ:
«Այդ ո՞ւմ դեմ է ուզում դուրս գալ Ալիևը, թե՞ ուզում է ցույց տալ, որ կարող է մեր դեմ կրկին պատերազմ սկսել: Թող գա, սպասում ենք: Ի՞նչ 1990-ականներին եղավ, նույն էլ հիմա է լինելու: Երկիր պահող տղերքը ոնց որ ժամանակին հետ շպրտեցին ադրբեջանցիներին, նույն ձևով էլ այսօր են պատրաստ: Ավելին, բազաթիվ կամավորականներից, ֆիդայիններից բացի Հայաստանն ու Արցախն այսօր կայացած ուժեղ բանակ ունեն, ու պատրաստ են լուծել ցանկացած խնդիր: Այնպես որ, Ալիևը մտածելու շատ բան ունի»,- ավելացրեց Ա. Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները