Ա. Մխիթարյան. Ալիևն իր քաջությունն է՞ փոխանցում զինվորներին
«Եթե ադրբեջանական բանակի բոլոր զինվորները նման «քաջություն» ունեն, ինչպիսին Ալիևն ունի, ով ի դեպ, Արցախյան պատերազմի տարիներին Թուրքիայում բիզնեսով էր զբաղված, ապա մենք ընդհանրապես մտածելու բան չունենք: Զարմանալի է, որ նույնիսկ բանակում չծառայած մարդուն փորձում են զինվորի կերպար տալ, այդ երկրի նախագահն իրեն ուղղակի երեխայի պես է պահում»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ սահմանային առաջին գիծ մեկնելու փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նշենք, որ «Թրենդ» լրատվական գործակալությունը ներկայացրել է Իլհամ Ալիևի՝ առաջին գծում արված ֆոտոշարք (Ադրբեջանի նախագահը տարբեր տրամաչափի զենքերով), որտեղ զենքերի փողն ուղղված է դեպի հայկական կողմ:
Պատգամավորի խոսքերով` Ալիևը պետք է, որ հասկացած լիներ, բազուկի ցուցադրմամբ խնդիր չեն կարգավորում, զինվորական համազգեստ հագնելով` ստրատեգ չեն դառնում:
«Ադրբեջանի նախագահի քայլերից հստակ երևում է՝ այդ մարդու ոչ մի քայլի մեջ լրջություն չկա: Նրան ուղղակի անհնար է լուրջ մարդ համարել»,- հավելեց Ա. Մխիթարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Սոչիում կայանալիք հանդիպումներից առաջ նման պահվածքը խոսում է այդ երկրի նախագահի ոչ համարժեք պահվածքի մասին:
«Չի կարելի զենքի սպառնալիքով խոսել մի նախագահի հետ, ով ժամանակին հաղթանակ է տարել մեր երկրին պարտադրված պատերազմում»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները