Արոնյանը վաղը կմրցակցի Կարուանայի հետ
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային «Տատա Սթիլ» փառատոնի «A» մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ: Այժմ նա իր ակտիվում 5,5 միավոր ունի և Մագնուս Կառլսենի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր մրցաշարում հանգիստ է հայտարարված, իսկ վաղը հայ գրոսմայստերը կմրցակցի Կարուանայի հետ:
«C» մրցաշարում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տանիայի հետ:
«A» մրցաշար, 8-րդ տուր
Կարուանա-Իվանչուկ 0,5:0,5
Ռաջաբով-Կառլսեն 0,5:0,5
Նավարա-Վան Վելի 0,5:0,5
Տոպալով - Արոնյան 0,5:0,5
Գիրի-Հաշիմով 0:1
Գելֆանդ-Կամսկի 0,5:0,5
Կարյակին-Նակամուրա 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո
1. Արոնյան-5,5 միավոր
2. Կառլսեն-5,5
3. Ռաջաբով-5
4. Կարուանա-4,5
5. Իվանչուկ-4,5
6. Նակամուրա-4,5
7. Գիրի-4
8. Վան Վելի-4
9. Կամսկի-3,5
10. Կարյակին-3,5
11. Տոպալով-3,5
12. Հաշիմով-3
13. Գելֆանդ-3
14. Նավարա-2
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան