Մարիա Կուրսովան մրցակցությունից դուրս է
Հայաստանի շախմատի կանանց 67-րդ առաջնության վերջին` 11-րդ տուրում առաջատարը` Մարիա Կուրսովան, պարտության մատնեց Հասմիկ Ղամբարյանին և 9 միավորով նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու կոչումը: Երկրորդ տեղում հանգրվանեց Աննա Հայրապետյանը` 8,5 միավոր արդյունքով: Նա, ի դեպ, հաշվետու տուրում վստահ հաղթանակ տոնեց Լիանա Աղաբեկյանի նկատմամբ: 3-րդ տեղում հաստատվեց Եվգենյա Դոլուխանովան` 11-րդ տուրում առավելության հասնելով Նաիրա Մովսիսյանի նկատմամբ:
Հայաստանի կանանց 67-րդ առաջնություն, 11-րդ տուր
Խառատյան Անահիտ-Գասպարյան Նարինե 1:0
Դոլուխանովա Եվգենյա-Մովսիսյան Նաիրա 1:0
Հայրապետյան Աննա-Աղաբեկյան Լիանա 1:0
Սարգսյան Շուշաննա-Գևորգյան Մարիա + - -
Ղամբարյան Հասմիկ-Կուրսովա Մարիա 0:1
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
1. Մարիա Կուրսովա-9 միավոր
2. Աննա Հայրապետյան-8,5
3. Եվգենյա Դոլուխանովա-6,5
4. Շուշաննա Սարգսյան-6
5. Լիանա Աղաբեկյան-5,5
6. Նարինե Գասպարյան-5,5
7. Անահիտ Խառատյան-5
8. Լիա Մարտիրոսյան-4
9. Նաիրա Մովսիսյան-2,5
10. Հասմիկ Ղամբարյան-1,5
11. Մարիա Գևորգյան-1
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան