Հաստատվել են հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի 439-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է: Դեռևս նախորդ տարի նախարարը խնդիր էր դրել աշխատանքային խմբերի առջև հանրային լայն քննարկումների միջոցով գործընթացում ներգրավել հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ:
Հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Հայրենագիտություն», 5-6-րդ դասարաների «Բնագիտություն», 6-9-րդ դասարանների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարանների «Քիմիա», «Ֆիզիկա», 6-8-րդ դասարաների «Աշխարհագրություն» և 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք տեղադրված են edu.am և armedu.am կայքերում: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին