Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարվա առաջին համերգին կատարելու է «Ձմռան անուրջներ»-ը
Փետրվարի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Պետական ֆիլհարմոնիկ նվագախմի այս տարվա առաջին համերգը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիրժոր Էդուարդ Թոփչյանը: Նա հայտնեց, որ ծրագրի առաջին մասում կհնչի Շումանի դաշնամուրի կոնցերտը: Մենակատարը երիտասարդ դաշնակահարուհի Մարիաննա Ուզանկիչյանն է: Համերգի երկրորդ մասում Նվագախումբը հանդես կգա Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիայի` «Ձմռան անուրջներ» կատարմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները