Սենատը որոշեց. Օրինագիծը հակասահմանադրական չէ
Շուրջ չորս ժամ քննարկումներից հետո Սենատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում սենատորները ընդունեցին, որ Իրավական հանձնաժողովի որոշումը ճիշտ չէ և Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը հակասահմանադրական չէ: Այսպիսով, առաջին օրենսդրական խոչընդոտը հաղթահարված է, իսկ նիստը շարունակվում է և առջևում օրինագծի քվեարկությունն է:
Օրինագիծը հեղինակել է Ֆրանսիայի խորհրդարանի Միություն հանուն ժողովրդական շարժման պատգամավոր Վալերի Բուայեն:
Օրինագծում սահմանված է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ: