Եռակողմ հանդիպումը մեկնարկել է
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մեկնարկել է»,- այս մասին Սոչիից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի» գործակալությունը հղում անելով, Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունը գրել է. «Մեզ մտահոգում են հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները, զինծառայողների ու խաղաղ բնակիչների շրջանում զոհերը, ինչպես նաև երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանությունը: Ռուսաստանը հետևողականորեն համոզում է, որ կողմերի միջև անհրաժեշտ է ամրապնդել վստահությունը, որին էր միտված 2011թ. մարտի 5-ին Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որում արձանագրված է բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու ձգտումը»:
Նշվում է, թե Մոսկվան հույս ունի կարճ ժամկետում ավարտել միջադեպերի հետաքննման մեխանիզմների շուրջ աշխատանքները:
Նշենք, որ սա նախագահների՝ այս ֆորմատով 11-րդ հանդիպումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում