Սիրուշոն «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն չունի
«Անկեղծորեն ուզում եմ հայտնել հիացմունքս և շնորհակալությունս ձեր հավատի, սիրո, նվիրումի և այն մեծ վստահության համար, որ Եվրատեսիլ-2012-ին որպես ներկայացուցիչ, դարձյալ ցանկանում եք տեսնել ինձ: … Եվրատեսիլի` 2008-ի իմ մասնակցությունից հետո նորից մասնակցելու ցանկություն ինձ մոտ երբեք չի եղել, ինչպես նաև այս տարի»,- երգչուհի Սիրուշոն նման բովանակաությամբ նամակ է տեղադրել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում, հասարակության շրջանում սկսվեց շրջանառվել, որ «Բաքու պետք է գնա Սիրուշոն», ով Հայաստանը ներկայացրել է նույն մրցույթում 2008 թվականին ու գրավել է 4-րդ հորիզոնականը: Ֆեյսբուքում ստեղծված հատուկ էջերում երգչուհու երկրպագուները ցանկություն են հայտնել, որ հենց նա ներկայացնի Հայաստանը` հավատելով նրա ուժերին:
Նամակում երգչուհին նաև նշել է, որ հաշվի առնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ «աշխարհի տարբեր ծայրերից» ստացած նամակները` մասնակեցելու առաջարկով, հետագա տարիներն անպայման կմտածի այդ մասին:
Նամակի վերջում նա կրկին շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին` վստահության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում