Ադրբեջանցին հատել է շփման գիծը, մուտք գործել Արցախի տարածք
Սույն թվականի հունվարի 23-ին տեղական ժամանակով ժամը 15 անց 25 րոպեին մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվեց Ադրբեջանի քաղաքացի: Կալանավորվածը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված ԱՀ Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով:
ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները:
ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին:
Այս մասին հայտնումեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին