Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»
Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ: ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել.
- շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև ս/թ փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին