Գ. Մինասյան. Ակնկալվում է, որ ՌԴ-ն Հայաստանում խոշոր ներդրումներ կիրականացնի
«Շատ եմ կարևորում այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բազմապռոֆիլ բնագավառերում. քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և որ ամենակարևորն է՝ բոլոր բնագավառներում առաջընթացն ակնհայտ է»,- մեկնաբանելով Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած երկկողմ հանդիպումը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշել էր. «Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:
«Մեզ համար կարևոր է ՌԴ-ի հետ խոշոր բիզնես-նախագծերի իրականացում և ու այդ տեսանկյունից պետք է նշեմ, որ նման գործակցության լավագույն օրինակ է՝ վերջերս գործարկված Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը չափազանց մեծ ներդրում է մեր էներգետիկ անվտանգության ապահովման բնագավառում: Նոր էներգաբլոկն ունի էլեկտրաէներգիայի արտադրության շատ ավելի խնայողական ռեժիմ, շատ ավելի բաձր էկոլոգիական պահանջներ»,- ասաց Գ. Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ բացի դա, Հայաստանը նախատեսել է մոտ ապագայում լրջագույն ծրագրեր իրականացնել, որտեղ ևս կարիք ունենք հզոր ներդրումների, խոսքը՝ ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթգծի, Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն է:
«Կարծում եմ, որ այս խոշոր նախագծերն են, որոնց մասին երկուստեք ակնարկներ եղան»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա