Այլատյացության քարոզը խոսքի ազատություն չէ

Հեղինակ` Հովհաննես Նիկողոսյան

Հայաստանում և այլուր շատերը պառլամենտարիզմի և ժողովրդավարության 7-ժամյա ֆրանսիական դաս ստացան: Հայաստանի օնլայն հանրույթում շատերը նաև կարոտեցին երկրի խորհրդարանում հարցերի և օրինագծերի քննարկման և քվեարկության սրընթացությունը:
Ֆրանսիայում հայերի ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչվել է դեռ 2001 թվին: Եթե կա օրենք, ուրեմն պետք է լինի նաև օրենքի խախտման համար նախատեսված պատասխանատվություն: Սա իրավական յուրաքանչյուր պետության հիմքերից մեկն է: Եվրոպական շատ պետություններ ունեն օրենքներ, որտեղ նախատեսվում է անհատական քրեական պատասխանատվության ենթարկել Նյուրնբերգի դատարանի կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների հերքման համար: Իսկ երեկ Ֆրանսիայի Սենատը ավարտին հասցրեց շուրջ 10 տարի առաջ սկսված գործընթացը, որը հետաձգվում էր զուտ քաղաքական շարժառիթներով:

Իմ կարծիքով, սույն օրենքը ֆիզիկապես թեև ունի զուտ ֆրանսիական սահմաններ, բայց դրա արժեքային նշանակությունը` համաեվրոպական է: Քանի որ “հայկական” կոչված օրինագծի հիմնական դրույթները վերջին մեկ ամսվա ընթացքում հարգարժան թուրքագետների կողմից ընդհանուր առմամբ քննարկվել են, այստեղ պետք է անդրադառնալ մի կարևոր ու առանձնահատուկ հարցի. արդյոք նման օրենքը խոսքի ազատության սահմանափակում չէ: Այս հարցը ավելի արդիական դարձավ Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո:

Արդեն իսկ ընդունված օրենքի իրավականությունը կասկածի տակ դնող մեկնաբանությունների հետ կապված` մեկ սյունակի շրջանակներում կարելի է բերել երկու հիմնական հակափաստարկ:

Առաջին. Ֆրանսիայի կողմից ստորագրված և վավերացված Քաղաքական և  քաղաքացիական իրավունքների մասին 1966թ. Ժնևյան Կոնվենցիայի Հոդված 19-ը նշում է, որ թեև բոլորը պետք է ունենան կարծիք ունենալու, տեղեկատվություն փնտրելու և ստանալու իրավունք, նույն օրենքի 3-րդ պարբերությունը հատուկ ընդգծում է, որ այդ իրավունքների իրացումը ենթադրում է “հատուկ պարտավորություններ և պատասխանատվություն”, այն կարող է ունենալ օրենքով պայմանավորված սահմանափակումներ` հանուն “այլոց իրավունքները և համբավը հարգելու”:

Երկրորդ. հրեաների Ողջակիզման հայտնի հերքող, ֆրանսիացի պատմաբան Ռոժե Գարուդիի (Roger Garaudy) գանգատով (պատմաբանը բողոքել էր ֆրանսիական դատարանի կողմից իր դեմ վճռի օրինականության հարցով) Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից կայացրած վճիռը (24 հունիս 2003թ) նույնպես հետաքրքիր նախադեպ է առաջարկում: “Խոսքի ազատությունը սահմանափակումներ ունի”, - նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ, “…պրո-նացիստական քաղաքականության արդարացումը չի կարող ունենալ (խոսքի ազատության մասին) Հոդված 10-ով նախատեսված պաշտպանությունը` հստակ սահմանված պատմական փաստերի հերքմամբ… Մարդկության դեմ հանցագործությունների հերքումը հանդիսանում է հրեաների դեմ ռասայական զրպարտության և նրանց դեմ ատելություն հրահրելու առավել սուր ձեւերից մեկը”:

Այսպես, Հոլոքոստի պատմական փաստի մերժումը աշխարհում հավասարեցված է հակասեմականության դրսևորմանը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է «նորմալ» աշխարհում: Նման օրենքների հիմնական մեսիջը միակն է. չի կարելի նսեմացնել մի ամբողջ ժողովրդի պատմություն, առավել եւս` այլատյացության սերմանելու միջոցով:

Արդեն քանի տարի է, ինչ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան և Սպիտակ տան դիմաց ամերիկահայ համայնքի կողմից Ապրիլի 24-ին կազմակերպվող ցույցերին զուգահեռ` դիմացի մայթում, ընթանում է ադրբեջանա-թուրքական համերգ-խրախճանք` բառի բուն իմաստով` զուռնա-դհոլով: Ընդ որում, կան բոլոր հիմքերը պնդելու, որ այդ հանրային միջոցառումը ոչ թե թուրքական համայնքի ինքնաբուխ հակազդեցությունն է, այլեւ թուրքական կառավարության կողմից մանրակրկտորեն կազմակերպվող ակցիա:

2010-ին Վաշինգտոնում մասնակցում էի ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման մասին խոստումների կատարումը պահանջող բողոք-ակցիային: Դեռ նոր էր սկսվել ակցիան, երբ հայտնվեց մի անօթեւան մարդ, ով բարձրախոսով հիմարություններ էր երգում եւ ծաղրում հավաքվածներին` տեղալով հայերի դեմ հասցեագրված վիրավորանքներ:

20 րոպե աղմուկից հետո նրան մոտեցավ Սպիտակ տան անդորրը հսկող ոստիկանական մեքենա եւ նրան առաջարկեցին հեռանալ:
Բոլորի համար ակնհայտ էր, որ այդ մարդը կատարում էր թուրք-ադրբեջանական պատվեր` ֆինանսական շահի հետապնդմամբ:

Կարծում եմ, հենց նման կերպ այլատյացություն քարոզող և տարածող պետություններին, խմբերին և կազմակերպություններին է վերաբերվում ցեղասպանությունների ժխտման ֆրանսիական օրենքը: Խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի ռասիզմի և այլատյացության քարոզի դեպքում: Նման գործունեությամբ զբաղվող պետությունները և նրանց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ու խմբերի հիմնական նպատակը պատմությունը «նորից» գրելն ու սրբագրելն է: Այդ իսկ պատճառով է, օրինակ, Թուրքիան 2005-ից ի վեր առաջարկում հարցը “հանձնել” պատմաբաններին:

Ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանը վերջապես ստորագրի և վավերացնի Միջազգային Քրեական Դատարանի Հռոմի Ստատուտը, իսկ Ազգային Ժողովը ընդունի օրենք, ավելի լայն իմաստով` մարդկության դեմ գործած և Հայաստանի կողմից այդպիսին ճանաչված հանցագործությունների չարամիտ ժխտումը քրեականացնելու համար: Նման օրենքի իրավական հիմք են հանդիսանում, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության հոդվածներ 14 և 47-ը, որոնք սահմանում են մարդու իրավունքների և արժանապատվության համընդհանուր արժեքները, ինչպես նաև ազատությունների օգտագործման միջոցով ազգային, էթնիկ և այլ տիպի խտրականություն կամ ատելություն քարոզելու անընդունելիությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}