«Արմենպրեսի» նախկին տնօրենը կալանավորված է, Մուսինյանը` հետախուզման մեջ. Մոտ կես միլիոն դոլարն անհետացել է
«Հրապարակը» գրում է, թե Հեռուստառադիոպետկմի նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 14-ից կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել «վատնում կամ յուրացում» հոդվածով: Ըստ թերթի, խոսքը առանձնապես խոշոր չափերի գումարի մասին է: «Մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբորը` Վահան Մուսինյանին, որն այժմ հետախուզման մեջ է: Քանի որ նախաքննություն է գնում, քննիչներն ամեն գնով պահպանում են քննության գաղտնիությունը»,-գրում է թերթը` հավելելով, որ խոսքը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության մասին է: