«Նաիրիտում» վիճակը նորից վատ է
«Նաիրիտ» գործարանում զանգվածային կրճատումեր դեռ չկան, սակայն, ինչպես «Ժամանակ»-ին հայտնել է «Նաիրիտ» գործարանի ազատ արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը, «տնօրենը պատրաստվում է օրենքի սահմաններում որոշ հաստիքներ կրճատել»: Հ. Թադևոսյանը չի պարզաբանել, թե քանի հաստիքի մասին է խոսքը` պատճառաբանելով, որ դա իր իրավասություններից դուրս է:
«Կան հաստիքներ, որ ստեղծվել են գործարանը աշխատելու դեպքում որոշակի ֆունկցիա կատարելու համար, բայց գործարանը կանգնած է 2 տարի, արտադրանք չի տալիս: Այս պահի դրությամբ՝ այդ հաստիքներն ավելորդ են»,- ասել է Թադևոսյանը: