Մ. Ղազարյան. Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն և ստուգում մեկ գլխավոր նպատակ ունի՝ կրթության որակի բարձրացում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի ներկայացուցիչներ, տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Կարևորելով տեսչական ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը նշել է. «Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն և ստուգում մեկ գլխավոր նպատակ է հետապնդում՝ կրթության որակի բարձրացում: Այս քննարկումների ընթացքում մենք պետք է, վերլուծելով առկա թերություններն ու բացթողումները, փորձենք հասնել դրանց բացառմանը»:
Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով տեսչության կողմից իրականացված ստուգումները, նշել է, որ արձանագրված թերությունները հիմնականում ընդհանուր բնույթի են եղել, որոնք առկա են նաև այլ մարզերի դպրոցներում:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերացումները վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը և այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում:
Խորհրդակցոթյան արդյունքում առաջարկվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին