Իսպանական ֆեդերացիան կքննարկի «Պեպեի գործը»
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գնահատել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեի ոչ մարզական արարքը կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հանդիպման մրցավարը չի նկատել պորտուգալացու արարքը: Այդ պատճառով դրվագը, որում Պեպեն «պատահաբար կանգնել է Մեսսիի ձեռքի վրա», չի նշվել հետխաղային արձանագրությունում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալֆրեդո Ֆլորեսը հայտարարել է, որ իրենք կուսումնասիրեն այդ պահը չորեքշաբթի կայանալիք նիստում:
Հաղորդվում է, որ Պեպեն կարող է զրկվել քառորդ եզրափակչի պատասխան խաղին մասնակցությունից: Հիշեցնենք, որ այդ խաղը կայանալու է չորեքշաբթի, Բարսելոնի «Նոու Կամպ» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան