Հայ ալպինիստներն արդեն Թեհրանում են. վաղը կսկսվի Դեմավենդի վերելքը
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը քիչ առաջ մեր թղթակցին հայտնեց, որ Հայաստանի ալպինիզմի հավաքականը` Գարիկ Ունուսյան (թիմի ավագ), Լևոն Մովսիսյան, Հովհաննես Մարտիրոսյան և Սուրեն Ստեփանյան կազմով, բարեհաջող ժամանել է Թեհրան: Այսօր մեր ալպինիստները կայցելեն Իրանի ալպինիզմի ֆեդերացիա և կծանոթանան Իրանի բարձրագույն կետի` Դեմավենդի (5671 մետր) վերելքի պայմաններին:
Վաղը հայ ալպինիստները կբարձրանան 4100 մետր բարձրության վրա գտնվող ճամբար, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին պլանավորվում է ավարտել վերելքը:
Հիշեցնենք, որ միջազգային ալպինիադային մասնակցելու են 25 երկրի 200 ալպինիստներ:
Մեր հավաքականը լի է վճռականությամբ` ձմեռային ծանր պայմաններում (ջերմաստիճանը լեռան վրա կլինի -30-40 աստիճան) գրոհելու Դեմավենդը և նրա գագաթին բարձրացնելու հայոց եռագույնը:
Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը մեր ալպինիստները բարձրացել են Դեմավենդ, որի շնորհիվ էլ Իրանի ֆեդերացիայից հրավեր են ստացել` մասնակցելու ձմեռային միջազգային ալպինիադային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան