Ամերիաբանկն այժմ «Հայաստան» առևտրի կենտրոնի տարածքն ազատում է ապօրինի տիրապետումից
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տալիս է պարզաբանում զանգվածային տեղեկատվության միջոցներում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ` կապված ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ:
Ամերիաբանկը հավաստում և հաստատում է, որ նշված անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: Կից ներկայացվում է սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից:
Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել:
«Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»,-ասված է ընկերության պարզաբանման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում