Hurriyet. Դինքի սպանության գործով դատավարությունը վարող դատավորի և դատախազի դեմ հետաքննություն կսկսվի
Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել «Ագօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վարող Ստամբուլ առաջին ատյանի 14-րդ դատարանի նախագահ Ռյուսթեմ Էրյըլմազի և դատախազ Հիքմեթ Ուստայի դեմ հետաքննություն սկսել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականը:
Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Նեսլիհան Էքինիջիի կողմից արված հայտարարության մեջ ասվել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է Դինքի դատավարության վերաբերյալ վերջերս մամուլում տեղ գտած անհանգստացնող հրապարակումներ պատճառով, համաձայն որոնց, հանցագործության իրական կազմակերպիչներն ու հանցավոր կազմը անպատիժ են մնացել:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հունվարի 17-ին ավարտվել է դատավճռի կայացմամբ: Դատարանը արդարացրեց Դինքի գործով գրեթե բոլոր մեղադրյալներին ու կասկածյալնեին: Միայն գործով անցնող գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության։