Էտո’Օ-ն կպայքարի ՁԻԱՀ-ի դեմ
Մախաչկալայի «Անժիի» գլխավոր աստղ Սամուել Էտո’Օ-ն գլխավորել է ՁԻԱՀ -ի դեմ արշավը: Այդ մասին նա հայտարարել է Գաբոնում և Հասարակածային Գվինեայում ընթացող Աֆրիկայի ֆուտբոլի առաջնության ժամանակ: Նա դիմել է երիտասարդներին` կոչ անելով չվազել այսրոպեական հաճույքի հետևից, այլ մտածել ապագայի մասին: Որպես օրինակ` կամերունցին նշել է իրեն:
«Որպեսզի մեր հորդորները լսվեն, մենք օգտագործում ենք ֆուտբոլը,- Էտո’Օ-ի խոսքերը մեջբերել է «Gazeta»-ն:- Աֆրիկացիները ֆուտբոլ շատ են սիրում, և այդ մարզաձևն է մեզ միավորում: Եվ հիմա ես այդ խաղի շնորհիվ ուզում եմ դիմել ձեզ` հուսալով, որ կլսեք ինձ: ՁԻԱՀ -ն Աֆրիկայում միայն ֆուտբոլին չի սպառնում: Այդ հիվանդությունն սպառնում է մեր երիտասարդությանը և, ընդհանուր առմամբ, ողջ մայրցամաքի զարգացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան