Բաքուն այսօրվանից պաշտոնապես կդառնա «Եվրատեսիլ-2012» մրցույթի «տերը»
Այսօր Բաքվի «Buta Palace»-ում տեղի է ունենալու վիճակահանություն, որի ընթացքում որոշվելու է, թե «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի մասնակից 37 երկրներից որոնք են ելույթ ունենալու առաջին (մայիսի 22), որոնք երկրորդ (մայիսի 24) կիսաեզրափակիչների ժամանակ: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 43 պետություն: Մեծ հնգյակի երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և նախորդ մրցույթի հաղթող Ադրբեջանը մասնակցելու են միայն մայիսի 26-ին կայնալիք եզրափակչին:
Նշենք, որ այսօր նաև Բաքվի ղեկավարությանն է հանձնվելու մրցույթ խորհրդանշական բանալին, որը նշանակելու է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն դառնում է եվրոպական երգի մրցույթի «տերը»: Բանալին հանձնելու է գերմանական Դյուսելդորֆի քաղաքապետը: Հիշեցնենք, որ մրցույթը 2011 թվականին անցկացվել է Դյուսելդորֆում: Միջոցառմանը մասնակցելու են Եվրահեռարձակողների միությունից ներկայացուցիչներ, ադրբեջանցի պաշտոնյաներ: Բաքվում են նաև «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը և մրցույթի կազմակերպչական հարցերի ղեկավար Սիեթս Բեքքերը:
Մրցույթի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մարտին Բաքվում կհավաքվեն մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները, որի ընթացքում էլ արդեն կորոշվի, թե որ երկիրը, որ համարի ներքո է հանդես գալու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները