Գազավորված ըմպելիքները ներքին ճարպակալում են առաջացնում
Ամեն օր մեկ լիտր կոլա խմելու դեպքում լյարդում և մկաններում խոլեստերինի պարունակությունը կշատանա: Դա իր հերթին մեծացնում է շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
doctors.am-ի փոխանցմամբ՝ դանիացի Բյորն Ռիչելսենը մի փորձարկում է անցկացրել: Հավաքելով կամավորների խումբ` գիտնականը նրանց առաջարկել է 6 ամսվա ընթացքում ամեն օր խմել 1 լ ջուր, կաթ, դիետիկ կոլա կամ սովորական կոլա: Ընդ որում, բոլոր 47 մասնակիցները տառապում էին ավելորդ քաշից: Հիշեցնենք, որ պաշտոնապես բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել ավելի, քան 3 շիշ գազավորված ըմպելիք մեկ շաբաթվա ընթացքում:
Կես տարի անց սովորական կոլա խմող մարդկանց մոտ ներքին օրգանների ճարպակալումն ավելացել էր 25%-ով, իսկ ճարպի մակարդակը լյարդում կրկնապատկվել էր: Նման փոփոխությունները սովորաբար կապում են նյութափոխանակության համախտանիշի, շաքարախտի կամ այլ հիվանդությունների հետ:
Եվ այսպես, դանիացի գիտնականների ուսումնասիրության առարկան դարձավ, այսպես կոչված, էկտոպական ճարպը: Այն համարվում է առավել վտանգավոր: Այն թույլ չի տալիս ներքին օրգաններին նորմալ աշխատել:
Պարզվեց, որ գազավորված ըմպելիքներն, իրոք, ներքին ճարպակալում են առաջացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա