Բարձրակրունկ կոշիկները հարթաթաթություն են առաջացնում
Բարձրակրունկ կոշիկների հանդեպ սերն է պատճառը, որ կանանց մոտ հարթաթաթությունն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ, պարզել են Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները:
Հարթաթաթությունը զարգանում է, երբ ջիլերը թուլանում են որոշակի էնզիմների ազդեցության տակ: Արդյունքում, ոտնաթաթի կամարն իջնում է` առաջացնելով ցավեր և դժվարացնելով ոտնաթաթի շարժումը:
doctors.am-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ, ազդելով էնզիմների վրա, կարելի է կանխել հարթաթաթության զարգացումը, որը սովորաբար գրանցվում է 40 անց տարիքի կանանց մոտ: Բժիշկ Գրեհեմ Ռայլին համոզված է, որ հենց բարձրակրունկ կոշիկներն են պատճառը, որ ոտքը ճիշտ դիրքով չի մնում, ինչի արդյունքում էլ ջիլերը թուլանում են:
Անդադար բարձրակրունկ կոշիկներ կրելը հանգեցնում է կոնքազդրային հոդի ու ծնկների լարմանը, ինչը մեծացնում է օստեոարթրիտի, մեջքի հետ խնդիրների և ոտնաթաթի մատների պաթոլոգիաների զարգացման հավանականությունը:
Ռայլիի խոսքերով` մոտ ժամանակներս հարթաթաթության դեմ դեղամիջոց դեռ չի արտադրվի: Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար կլինի հրաժարվել բարձր կրունկներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա