ՕԵԿ-ը հաջորդ շաբաթ կբացի խաղաքարտերը
«Հրապարակի» տեղեկություններով` առաջինն իր «քարտերը» բացելու է և առաջինը համագումար է անելու «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակն ու որոշ մանրամասներ, թե ումով, երբ և ինչպես է մասնակցելու ընտրություններին։
«Հաջորդ շաբաթ` հինգշաբթի օրը, կայանալու է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու են այդ հարցերը։ Նախնական տվյալներով, հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով։ Եվ հրապարակվելու են մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները։ Մեր աղբյուրն ասում է, որ ոմանց հիասթափություններ են սպասվում»,-գրում է թերթը: