Եվ դո՞ւ, մարքսի'ստ
Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաեւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ում, ըստ ամենայնի, կսատարի «Բարգավաճ Հայաստանը»: Այս ընտրատարածքում, ըստ թերթի, առաջադրվելու մտադրություն ունի նաեւ ՕԵԿ-ական, Տավուշի նախին փոխմարզպետ Վահե Վարդապետյանը, իսկ գործող պատգամավորը նախկին ՕԵԿ-ական Հակոբ Հակոբյանն է` Երեւանի գարեջրի գործարանի սեփականատերերից: Հակոբյանի առաջադրման հարցում դեռ հստակություն չկա. հայտնում է թերթը: