Հարցազրույցներ 15:55 25/01/2012

Ջ. Հեֆֆերն. Նախագահ Սարգսյանը խիզախ քայլ արեց

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը նախօրեին հյուրընկալվել է «ArmRadio-FM107» ռադիոկայանի «20 րոպե Գևորգ Մելիքյանի հետ» հաղորդաշարին: Ստորև ներկայացնում են դեսպանի հետ հարցազրույցի ամբողջական տեքստը:

-Պարոն դեսպան, նախևառաջ թույլ տվեք մաղթել Ձեզ Հայաստանում դիվանագիտական Ձեր առաքելության ընթացքում բեղմնավոր գործունեություն: Եվ նաև շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար:
-Շատ ուրախ եմ այստեղ լինել: Ես ու կինս հիացած ենք այն ջերմ ընդունելությամբ, որին արժանացել ենք այստեղ գտնվելու երեք ամիսների ընթացքում: Մենք դեռ ընդամենը երեք ամիս է, ինչ Հայաստանում ենք:

-Ինչո՞ւ համաձայնեցիք դառնալ դեսպան Հայաստանում: Ւնչո՞ւ հենց Հայաստանը:
-Դեսպաններին ընտրում են մրցութային հիմունքներով: Ակնհայտորեն, դիվանագիտական ծառայության ցանկացած պաշտոնյա ուզում է ի վերջո դեսպան դառնալ, և մենք դեսպանի թափուր տեղերի համար դիմումներ ենք ներկայացնում: Ես դիմում ներկայացրեցի Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղի համար, քանի որ շատ հետաքրքրված եմ Եվրաատլանտյան անվտանգության և Եվրասիայի հարցերով, իսկ ՆԱՏՕ-ում իմ աշխատանքի ընթացքում սերտորեն աշխատել եմ ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության հետ: Դուք ունեք Բրյուսելում աշխատող հիանալի հայ դիվանագետներ: Ես նաև մտածեցի, որ հետաքրքրական կլիներ զբաղվել որոշակի դժվարություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներով, և Երևանում ԱՄՆ դեսպանությունը այդ նպատակի համար հարմար վայր է:

-Որո՞նք են ԱՄՆ-ի գերակա ուղղությունները Հարավային Կովկասի և, մասնավորապես,  Հայաստանի համար:
-Հայաստանի համար ես կասեի, որ մենք ունենք երեք գերակայություն, և դրանք նույնն են նաև Կովկասի համար: Այդ գերակայություններից առաջինը խաղաղությունն է տարածաշրջանում: Մենք շատ ենք ուզում օգնել Հայաստանին դուրս գալ տարածաշրջանում կիսամեկուսացված դիրքից, երբ երկու հարևանների հետ սահմանները փակ են: Մենք եռանդագին պաշտպանում ենք արձանագրությունները: Նախագահ Սարգսյանը խիզախ քայլ արեց` ստորագրելով արձանագրությունները Թուրքիայի հետ: Մենք շատ կցանկանայինք, որ արձանագրությունները կյանքի կոչվեին, ու Թուրքիան կատարեր արձանագրություններն իրականացնելու իր պարտավորությունը: Այսպիսով, առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է և այստեղ, անշուշտ, հավասարապես կարևորվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Երկրորդ գերակայությունը վերաբերում է տնտեսությանը. մենք շատ ենք ուզում աշխատել Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ասպարեզում, ինչը կպահանջի գործարար միջավայրի հետ կապված որոշակի քայլեր, որպեսզի Հայաստանն առավել գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար: Այսպիսով, երկրորդը մեր տնտեսական հարաբերությունների խորացումն է: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, ընտրություններն են, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս տարի և եկող տարի սպասվում են շատ կարևոր ընտրություններ, և մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի Հայաստանում լինեն երբևէ գրանցված ամենալավ ընտրությունները:

-Չե՞ք գտնում, որ 2012-ին ԱՄՆ-ն պետք է ավելի ակտիվացնի իր գործողությունները և կրկին հորդորի Թուրքիային, կամ ինչու չէ, նաև Հայաստանին բարելավելու երկկողմ հարաբերությունները` համաձայն 2009-ին Ցյուրիխում ձեռք բերած պայմանավորվածության:
-ԱՄՆ պետքարտուղարը շատ հստակ նշել է, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Ուստի մենք հորդորում ենք Թուրքիային հարգել և կյանքի կոչել արձանագրությունները, որ ստորագրվել են Ցյուրիխում նախագահ Գյուլի և նախագահ Սարգսյանի կողմից` պետքարտուղար Քլինթոնի ներկայությամբ, և ինչպես վերջինս է նշում` առանց նախապայմանների: Արձանագրությունների համար նախապայմաններ չկան, ու մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է կատարի դրանք այնպես, ինչպես ստորագրվել են: Եվ սա մեզ համար գերակայություն է, որպեսզի խրախուսենք, համոզենք և հորդորենք Թուրքիային անել այն, ինչ խոստացել է անել Ցյուրիխում:

-Ի՞նչ կասեք ԵԱՀԿ Մինսկի Խմբի աշխատանքի մասին: Որոշ փորձագետներ գտնում են, որ ԱՄՆ-ն այդքան էլ ակտիվ չէ, ինչպես` Ռուսաստանը: Արդյո՞ք գտնում եք, որ 2012-ին ԱՄՆ ավելի պետք է ակտիվանա այս հարցում:
-Չեմ ընդունում այն նկատառումը, որ մենք բավարար ակտիվություն չենք ցուցաբերել, քանի որ մենք Մինսկի Խմբի առանցքային մասն ենք, և երեք երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, հավասար գործընկերներ են Մինսկի Խմբում: Նախագահ Օբաման մի շարք առիթներով հանդիպումներ է ունեցել նախագահներ Սարկոզիի և Մեդվեդևի հետ և վերջերս էլ Դովիլում նրանք հանդես եկան հայտարարությամբ` խրախուսելով երկու կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին, համաձայնության գալ հիմնարար սկզբունքների և խաղաղ կարգավորման շուրջ` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Եվ ես կասեի, որ մենք աշխատում ենք և կշարունակենք առաջ մղել գործընթացը:

-Արդյո՞ք Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը փոխվել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումների ֆոնի վրա, ինչպիսիք են 2008թ. ռուս-վրացական հակամարտությունը, հայ-թուրքական մերձեցման գործընթացը, Իրանի միջուկային ծրագիրը, Արաբական գարունը և այլն: Եթե այո, ապա ինչպե՞ս է այն փոխվել:
-Չեմ կարծում, որ այն փոխվում է: Կարծում եմ, որ Հայաստանի նկատմամբ մեր արտաքին քաղաքականությունը չի փոխվում: Նորից կրկնեմ, որ մեր խնդիրներն այստեղ հետևյալն են. առաջինը` մեկուսացման վերացումը, հարաբերական մեկուսացման, ոչ ամբողջական մեկուսացման, քանի որ դուք ունեք միայն երկու հարևաններ, որոնց հետ առևտրային հարաբերություններ ունեք, հատկապես Վրաստանի հետ: Դա է մեր առաջին խնդիրը, այսինքն` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված հարցը: Դուք նաև նշեցիք Ռուսաստանն ու Վրաստանը: Մեր միակ նպատակը Հայաստանի ու Ռուսաստանի առնչությամբ այն է, որ օգնենք Հայաստանին ունենալ տարբերակներ: Հայաստանը և ցանկացած այլ երկիր պետք է տարբերակներ ունենա: Հնարավոր չէ ամբողջությամբ հույսը դնել միայն մեկ գործընկերոջ վրա: Ուստի մենք ձգտում ենք խթանել մեր գործընկերությունը Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանը շարունակի Եվրոպան և Միացյալ Նահանգները դիտարկել որպես գործընկերներ: Սա մեր երկրորդ խնդիրն է, այսինքն` օգնել տարածաշրջանային մեկուսացման վերացման հարցում և այնպես անել, որ Հայաստանը շարունակի ուշադրության կենտրոնում պահել արևմտյան գործընկերներին:

-Այսինքն, Դուք ցանկանում եք ասել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ այլընտրանքնե՞ր:
-Այլընտրանքներ: Ցանկացած երկիր պետք է տարբերակներ ունենա: Ոչ մի երկիր չի կարող ամբողջ հույսը դնել միայն մեկ գործընկերոջ կամ միայն մեկ սահմանի վրա: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր ունենա տարբերակներ. և գործընկերությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համար կստեղծեն տարբերակներ, ու Հայաստանը կկարողանա լավագույնս օգտվել այդ տարբերակներից:

-Կիսում եք արդյո՞ք այն կարծիքը, որ տարածաշրջանում, և մասնավորապես` Հայաստանում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը կարող են բախվել: Եթե այո, ապա ո՞ր հարցերում:
-Դուք ասում եք միմյանց հակասո՞ղ: Ո՛չ, չեմ կարծում, որ դրանք հակասում են իրար, հատկապես` Մինսկի Խմբում: Ռուսաստանը Մինսկի Խմբի առանցքային մասն է: Երեք երկրները, Մինսկի Խմբի երեք երկրները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, աշխատում են ձեռք-ձեռքի տված, որպեսզի խաղաղ լուծում տան Լեռնային Ղարաբաղի հարցին: Եվ ես կարծում եմ, որ այս հարցում մեր շահերը շատ մոտ են, նույնական են: Վրաստանի առումով մենք անշուշտ տարակարծություններ ունենք: Մենք խստիվ քննադատեցինք Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և տարածքների զավթումը Վրաստանում, և մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի վերաբերյալ ժնևյան պարտավորությունները: Իսկ Հայաստանին առնչվող ընդհանուր հարցը Ռուսաստանի հետ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, և այդ հարցում Ռուսաստանի հետ մենք սերտ գործընկերներ ենք:

-ԱՄՆ-ն խորապես հետաքրքրված է հակամարտության տարբեր գոտիներում կայունության և խաղաղության հաստատմամբ, ներառյալ Հարավային Կովկասը: Օրինակ, Թայվանի պարագայում ԱՄՆ-ն պաշտոնապես պաշտպանում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, սակայն հարաբերություններ է պահպանում Թայվանի հետ հիմնականում «ժողովրդների միջև շփումների» մակարդակով: Հակառակ Չինաստանի դժգոհությունների` ԱՄՆ-ի համար այդ շփումները նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
Իհարկե համաձայն ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Սակայն հարցնենք, ի՞նչ օբյեկտիվ պատճառներ կան, որոնք խոչընդոտում են նմանատիպ շփումների հաստատմանը ԱՄՆ-ի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների միջև: Շփումներ, որոնք ոչ մի կերպ չեն ենթադրում որևէ քաղաքական ճանաչում, բայց որոնք կարող էին օրինակ խորացնել Ղարաբաղում ժողովրդավարական զարգացումները: Ինչո՞ւ է մինչև օրս ամերիկյան պաշտոնյաներին արգելվում այցելել Լեռնային Ղարաբաղ:
-Այս հարցում մեզ առաջնորդում է Մինսկի Խումբը: Լեռնային Ղարաբաղի հարցով իմ ղեկավարը դեսպան Բոբ Բրադկեն է, ով Մինսկի Խմբում մեր ներկայացուցիչն է: Մենք անում ենք այն, ինչը կօգնի նրան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում: Եթե դրա համար անհրաժեշտ է գնալ Լեռնային Ղարաբաղ, մենք կգնանք, եթե` ոչ, ապա չենք գնա: Մենք օգնության համեստ ծրագիր ունենք, աջակցության մարդասիրական ծրագիր Լեռնային Ղարաբաղում տարեկան շուրջ 2 միլիոն դոլարի չափով և մենք կշարունակենք այդ ծրագիրը: Դա օգտակար ծրագիր է: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գնահատում է այն և համարում է օգտակար: Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ է: Եթե դեսպան Բրադկեից այլ հրահանգներ լինեն, ես սիրով կգնամ:

-Մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը, Դուք աշխատում էիք ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում որպես փոխդեսպան: Դուք շատ խորքից գիտեք բրյուսելյան այդ կառույցը: Ես կուզեի իմանալ, թե ի՞նչ եք մտածում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին, կամ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պիտի լինեն այդ հարաբերությունները:
-Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, և կարծում եմ, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Հայաստանի համար շահավետ են եղել հարաբերությունները երեք հիմնական ոլորտներում: Դրանցից առաջինն օպերատիվ գործողությունների ոլորտն է: Այս պահին ՆԱՏՕ-ն խորապես ներգրավված է տարբեր գործողություններում: Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գտնվում են Աֆղանստանում, որը խոշոր գործողություն է: ՆԱՏՕ-ն օրերս ավարտեց գործողությունը Լիբիայում: Այս պահին, կարծում եմ, ՆԱՏՕ-ն ավելին շատ զբաղված է գործողություններով, քան` որևէ այլ բանով: Իսկ Հայաստանը կարևոր ներկայություն ունի Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում: Վերջերս Հայաստանը եռապատկեց իր ուժերը, որոնք օգնում են դաշնակից ուժերին ու Աֆղանստանի կառավարությանը Թալիբներին դիմակայելու հարցում: Մենք դա շատ բարձր ենք գնահատում, և կարծում եմ, որ Հայաստանն էլ օգուտ է քաղում այդ գործողություններին մասնակցելուց` պատրաստականության ու փորձի ձեռք բերման առումով: Այսպիսով, ամուր համագործակցություն կա առաջին ոլորտում` օպերատիվ աշխատանքներում: Երկրորդ ոլորտը պաշտպանական բարեփոխումներն են: Այն, ինչում ՆԱՏՕ-ն փայլում է, ինչում մեծագույն հաջողությունների է հասել, իմ կարծիքով, Արևելյան Եվրոպայի կամ նախկին Վարշավյան համաձայնագրի երկրներին, իսկ այժմ նաև նախկին Խորհրդային Միության որոշ երկրներին ցուցաբերած օգնությունն է` համապատասխանեցնելու վերջիններիս զինված ուժերն արևմտյան արժեքներին, այն է` զինված ուժերի քաղաքացիական վերահսկողություն և քաղաքացիական անձանց հանդեպ համապատասխան վերաբերմունք պատերազմական ժամանակներում: Սրանք միջազգային իրավունքին վերաբերող սկզբունքներ ու արժեքներ են, որոնք առկա են ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների միջև եղած հարաբերություններում: Հայաստանն էլ այս առումով շատ լավ է աշխատել երկրի զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ: Ինչպես նշեցի, առաջին ոլորտն օպերատիվ գործողություններն են, երկրորդը` պաշտպանական բարեփոխումները, իսկ երրորդը` կայունությունն է և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն աջակցելը, ինչին մենք անդրադարձանք` Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս: Ըստ էության` դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, սակայն ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է, որպեսզի իր մատույցներում իշխի կայունությունը և անվտանգությունը, և այս առումով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը շատ կարևոր մի քայլ է:

-Արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանը տեսնում եք ՆԱՏՕ-ի կազմում:
-Չեմ կարծում, որ Հայաստանը երբևէ հետաքրքրվել է անդամության գործողություների պլանով կամ անդամությամբ: Ցանկացած եվրոպական ժողովրդավարություն կարող է նման հայտ ներկայացնել: Տեսանելի ապագայում դա չեմ տեսնում, սակայն եթե Հայաստանը հետաքրքրված լինի, մենք կտեսնենք, որ ՆԱՏՕ-ն կաշխատի Հայաստանի հետ այդ ուղղությամբ:

-ԱՄՆ-ն բազմաթիվ անգամներ հասկացրել է, որ այդքան էլ գոհ չէ Հայաստանի և Իրանի սերտ հարաբերություններից: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի կողմից գտնվելով շրջափակման մեջ` արտաքին առևտրի մի զգալի մասն իրականացնում է Իրանի տարածքով: Որքանո՞վ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ազդել Հայաստանի քաղաքականության, սոցիալական և հատկապես, տնտեսական ոլորտի վրա:
-Մենք շատ սերտորեն ենք աշխատում այս ուղղությամբ: Սա արտաքին գործերի նախարարությունում քննարկվող, ինչպես նաև արտաքին քաղաքականության հարցերի շուրջ մեր երկկողմ քննարկումների հիմնական հարցերից մեկն է. այն է` ինչպես խորացնել մեր համագործակցությունը Իրանին առնչվող հարցերում կամ ինչպես ավելի սերտ աշխատել իրանյան հարցի շուրջ: Այս հարցն ունի երկու կողմ: Առաջին կողմը, ինչպես դուք նշեցիք, վերաբերում է պատժամիջոցներին, և Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, դրանով իսկ պարտավորություն ունի հետևել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերին, ինչը և նա անում է: Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները, հարգում է Իրանի դեմ պատժամիջոցները` միջազգային պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, և մենք խորապես կարևորում ենք Հայաստանի օժանդակությունն ու հանձնառությունն այս կարևոր ոլորտում: Եվ այս ամենն անշուշտ իր գինն ունի, գին, որը կարող է անդրադառնալ նաև տնտեսության վրա, ինչպես, որ նշեցիք Դուք: Դա կարևոր է, և մենք այդ հարցի շուրջ աշխատում ենք ձեր ղեկավարների հետ: Մյուս կողմից էլ, որոշ քաղաքական բանաձևերի, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևերի ընդունման ժամանակ մենք հիասթափություն ենք ապրել, երբ Հայաստանն Իրանի հետ միասին քվեարկել է որոշ հարցերի օգտին, ու մենք շարունակել ենք այդ հարցերը քննարկել: Սակայն մենք բարձր ենք գնահատում պատժամիջոցների հարցում օժանդակությունը և շարունակում ենք աշխատել այդ հարցի շուրջ:

-Որքա՞ն է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների կամ ուժի կիրառման հավանականությունը:
-Լարվածությունը վերջերս անշուշտ մեծացել է Հորմուզի նեղուցի հետ կապված Իրանի սպառնալիքների պատճառով: Նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը հստակորեն նշել են, որ Հորմուզի նեղուցը համարվում է միջազգային ջրային տարածք, միջազգային անցուղի, և այն պետք է բաց լինի: Որպես միջազգային ջրային տարածք` այն բաց է միջազգային նավային փոխադրումների համար` թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական, և իհարկե աշխարհի նավթային ռեսուրսների զգալի տոկոսը հենց այստեղով է անցնում, ուստի մենք այն պետք է բաց պահենք: Մենք պարտավոր ենք այն բաց պահել: Մենք հուսով ենք, որ կլինի խնդրի խաղաղ կարգավորում: Որևէ ռազմական գործողություն չի եղել և հուսով ենք, որ չի էլ լինի: Այլ կարգի ռազմական գործողությունների հետ կապված մենք որևէ բան չենք պլանավորում, և ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել այն մասին, թե ինչ կարող է անել որևէ երրորդ երկիր:

-ՄԱԳԱՏԵ-ի վերջին զեկույցում նշված էր, որ Իրանը շարունակում է գաղտնի փորձարկումները միջուկային ռումբ ստեղծելու ուղղությամբ: Հայտնի է նաև, որ միջուկային խաղաղության տեսության կողմնակիցները և մի շարք փորձագետներ շարունակում են պնդել, որ միջուկային զենքի առկայությունը հանգեցնում է կայունության և նվազեցնում է հակամարտության էսկալացիայի հավանականությունը: Օրինակ, սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ին և Խորհրդային Միությանը հաջողվեց խուսափել միջուկային պատերազմից, թեև երկուսն էլ ունեին միջուկային զենքեր: Նույնն է նաև այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի կամ Հնդկաստանի և Պակիստանի պարագայում: Միգուցե լավագույն տարբերակը միջուկային գլոբալ զրո վիճակին հասնելն է, ծրագիր, որին աջակցում է նաև նախագահ Օբաման: Սակայն միջուկային զենքի տարածման խնդիրը, հատկապես իրանյան միջուկային ծրագրի լույսի ներքո, այսօր ամենաշատ քննարկվող թեմաներից է: Այսուամենայնիվ, ինչո՞ւ են ԱՄՆ-ն և Իսրայելն այդքան ծանր տանում այն փաստը, որ Իրանը ցանկանում է ձեռք բերել միջուկային զենք: Ի՞նչ կլինի, եթե Իրանը ձեռք բերի այդ զենքը:
-Իրանը Միջուկային զենքերի չտարածման համաձայնագրի անդամ է և դրանով իսկ պարտավոր է ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԵ-ի միջազգային պահանջները և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, սակայն բացահայտ կերպով անտեսում է իր այդ պարտավորությունները: Լինելով չտարածման համաձայնագրի անդամ` Իրանը պետք է կատարի այդ համաձայնագիրը որպես ոչ-միջուկային պետություն: Սա է Իրանի ստանձնած պարտավորությունը: Ընդունվել են ՄԱԳԱՏԵ-ի բազմաթիվ բանաձևեր, բացարձակ մեծամասնության կողմից պաշտպանված բանաձևեր ընդդեմ Իրանի` հորդորելու, կոչ անելու, ճնշում գործադրելու, որպեսզի վերջինս չստեղծի միջուկային զենք: Նույն կերպ նմանատիպ բանաձևեր են ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Մենք ուզում ենք, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները: Չտարածման համաձայնագրով անշուշտ Իրանը կարող է խաղաղ նպատակներով միջուկային էներգիա ստանալ: Իրանը, ինչպես և ցանկացած այլ երկիր կարող է խաղաղ նպատակներով միջուկային էներգիա ստանալ, և մենք պաշտպանում ենք այդ նախաձեռնությունները: Մենք որևէ խնդիր չենք տեսնում, եթե Իրանն ունենա միջուկային ռեակտորներ, որոնք կենթարկվեն տեսչական ստուգումների ՄԱԳԱՏԵ-ի կողմից, ինչպես նաև կապահովվի միջազգային պարտավորությունների կատարումը կապված դրանց հետ: Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացրել միջուկային զենք ստեղծելու Իրանի վճռականությունը, և Օբամայի վարչակազմն ու մեր դաշնակիցները, այդ թվում Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան վճռականորեն ցանկանում են թույլ չտալ նման զարգացում:

-Վերջերս ամերիկյան որոշ պաշտոնյաներ լուրեր տարածեցին, որ Օբամայի վարչակազմի համար Իրանի հանդեպ պատժամիջոցները հետապնդում են մի նպատակ, այն է հասնել նրան, որ Իրանի ժողովուրդը դուրս գա փողոց` լցված ատելությամբ և դժգոհությամբ, ինչն իր հերթին Իրանի առաջնորդներին կստիպի մտածել բարեփոխումների մասին: Համաձա՞յն եք, թե՞` ոչ: Եվ ի վերջո, այս ամենը կարող է արդյո՞ք հանգեցնել «իրանական գարնան»:
-Անել ենթադրություններ դրդապատճառների վերաբերյա՞լ: Ո՛չ, ես չեմ կարող մեկնաբանել այդ ենթադրությունները: Ես միայն կարող եմ ասել, որ, մեր կարծիքով, ժամանակը իրանական ռեժիմի օգտին չէ: «Արաբական գարունը» տարածաշրջանի շատ երկրներ ենթարկեց փոփոխության: Բոլորովին վերջերս Իրանում ևս ցույցեր տեղի ունեցան, որոնք որոշ առումով նման էին Եգիպտոսում, Թունիսում և որոշ այլ երկրներում տեղի ունեցած ցույցերին, և մենք հուսով ենք, որ մի օր Իրանի ժողովուրդը նույնպես ներկայացուցչական կառավարություն կունենա, օրինական մի կառավարություն, որը վճռականորեն կբարելավի իրենց բարեկեցությունը: Սա այն է, ինչին մենք շարունակելու ենք աջակցել:

-1991թ.-ի անկախությունից ի վեր` Հայաստանը 3 առևտրային համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, ինչի արդյունքում մի շարք ամերիկյան ընկերություններ աշխատում են Հայաստանում: Ցավոք, դեռ քիչ է հայաստանյան ընկերությունների թիվը ԱՄՆ-ում: Ուստի, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞ դինամիկա կլինի ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրա-տնտեսական հարաբերություններում 2012-ին:
-Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի լա՛վ աշխատենք այդ ուղղությամբ: Ես իրո՛ք կարծում եմ, որ կարող ենք և պե՛տք է ավելի լավ աշխատենք: Իմ կարծիքով, մեր երկկողմ առևտուրը չնչին է: Այն տարեկան չի գերազանցում 200 միլիոն դոլարը: Այնպես, որ, կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ համագործակցել: Ձեր նախագահի, արտաքին գործերի, առևտրի, էկոնոմիկայի նախարարների և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ ես պարտավորվել եմ ավելի լավ աշխատել և զարգացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները: Ինչ վերաբերում է ներդրումներին, ես կրկին հստակ հաղորդել եմ ձեր ղեկավարներին, որ գործարար մթնոլորտն այստեղ որոշակի բարեփոխումների կարիք ունի: Ինձ որոշ չափով հաջողվում է ամերիկյան ընկերությունների մոտ հետաքրքրություն առաջացնել այստեղ ներդրումներ կատարելու մեջ: Սակայն մենք ավելի արդյունավետ կկարողանանք զարգացնել ներդրումային հարաբերությունները, եթե մեզ հաջողվի բարելավել ներդրումային մթնոլորտը Հայաստանում, և եթե Հայաստանն ավելի մեծ առաջընթաց ունենա կառավարման, օրենքի գերակայության և պայմանագրի անխախտելիության ոլորտներում, կարծում եմ` դա կնպաստի այն բանին, որ այստեղ կատարվեն ավելի շատ ներդրումներ ԱՄՆ-ից: Եթե հայկական ընկերությունները կամենան ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, ես իհարկե կողջունեմ դա: Հարցի այդ կողմի վրա ես այդքան էլ չեմ աշխատել: Ես ավելի շատ աշխատել եմ մեր համագործակցությունը Հայաստանում խորացնելու ուղղությամբ:

-Ե՞րբ պատրաստ կլինի և շրջանառության մեջ կդրվի Արտոնյալ առևտրի համաձայնագիրը` ավելի լավ արդյունքների հասնելու համար:
-Արտոնյալ առևտրի համաձայնագիրը տարբեր նշանակություններ ունի: Մենք ունենք Արտոնությունների ընդհանուր համակարգ (ԱԸՀ), որից օգտվում է նաև Հայաստանը և շատ ուրիշ երկրներ: Դա միջազգային ծրագիր է: Որքանով, որ ես եմ տեղյակ, մենք Հայաստանի կառավարության հետ որևէ քննարկում չենք ունեցել ցանկացած տեսակի ազատ առևտրի պայմանագրի կամ որևիցե արտոնյալ առևտրի համաձայնագրի վերաբերյալ: Կարծում եմ, որ շատ ժամանակ կպահանջվի այդ փուլին հասնելու համար:

-Արդյո՞ք նախատեսվում է շարունակել Հազարամյակի Մարտահրավեր հիմնադրամի ծրագիրը նաև 2012-ին:
-Չեմ կարծում, որ այն կշարունակվի նաև այս տարի: Մենք դեռևս նոր ենք ավարտել հնգամյա ծրագիրը, որը շատ արդյունավետ էր: Մենք շատ հպարտ ենք Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի գյուղական զարգացման ոլորտում մեր հայ գործընկերների հետ համատեղ կատարած աշխատանքներով: Դա բավական մեծ ծրագիր էր, որի շրջանակում մենք բավականին շատ ջրային, ոռոգման ծրագրեր իրականացրեցինք ամբողջ Հայաստանով մեկ: Ես պատրաստվում եմ այդ շրջաններից մի քանիսը այցելել շուտով, և անձամբ տեսնել ծրագրի արդյունքները: Եվ մենք շատ հպարտ ենք այս ծրագրով: Այս պահին Հայաստանը չի համապատասխանում կառավարման և օրենքի գերակայության չափանիշներին, այնպես որ մենք ինչ-որ մի պահի կշարունակենք աշխատել նրանց հետ այդ չափանիշները բարելավելու ուղղությամբ, որպեսզի ապագայում, հուսով եմ` ոչ շատ հեռու ապագայում, Հայաստանը իրավասու լինի դիմել երկրորդ ծրագրի համար, սակայն հազիվ թե դա տեղի ունենա 2012թ.-ին:

-Եվ մեր վերջին հարցը: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ լուրջ խոչընդոտներ են ունենում ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու հարցում, նույնիսկ երբ նրանք ներկայացնում են բոլոր պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական վիճակի մասին ապացույցները: Գիտեք…նրանցից շատերի համար դեսպանության կողմից մերժում ստանալն ինչ-որ առումով կարծեք նաև նվաստացուցիչ է: Արդյո՞ք ժամանակը չէ, որ ԱՄՆ-ն և Հայաստանն սկսեն բանակցություններ վարել արտոնագրերի ստացման գործընթացի հեշտացման ուղղությամբ, ինչպես որ այսօր բանակցություններ են ընթանում Հայաստանի և Եվրամիության միջև:
-Այո, շատ եմ լսել Հայաստանի ու ԵՄ-ի միջև արտոնագրային ռեժիմի հեշտացման բանակցությունների մասին, ու հոյակապ կլինի, եթե դա տեղի ունենա: Մեզ համար մի փոքր այլ է, մեզ մոտ սոսկ փաստաթղթերի խնդիր չէ, այլ ավելի շատ կապված է մարդկանց մտադրությունների հետ: Օրենքը պահանջում է մեզնից դատողություններ անել դիմացինի մտադրությունների վերաբերյալ: Հեշտ չէ դիմացինի մտադրությունները հասկանալ: Եվ որքան շատ հայ ուսանողներ, հայ գործարարներ գնան Միացյալ Նահանգներ` բիզնեսի, ուսման կամ հանգստանալու նպատակով, և վերադառնան Հայաստան, և ինչքան շատ մենք դա տեսնենք, այնքան ավելի լավ կլինի, և դիմողներից ավելի շատ մարդիկ կստանան մուտքի արտոնագրեր:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}