Պարարտանյութի իրացումը չդառնա սպեկուլյացիայի առարկա. Լոռու մարզպետի հանձնարարականն է
Լոռու մարզին այս տարի կտրամադրվի 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որի 50 կիլոգրամանոց պարկի արժեքը սահմանվել է 6000 դրամ(շուկայում 1 պարկը ներկայումս 9500 դրամ է): Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Աղբյուրի տեղեկացմամբ, շուկայականից 20 %-ով մատչելի գնով գյուղի ֆերմերներին կտրամադրվի 536 տոննա դիզելային վառելիք:
Հրավիրած խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խստիվ հանձնարարել է հետևելու, որ հատկապես պարարտանյութի իրացումը չդառնա սպեկուլյացիայի առարկա: Ի լուր ամենքի նա հայտարարել է, որ մեկ պարկի համար 6000-ից 1 դրամ անգամ ավելի գումար գյուղացուց պահանջողը կենթարկվի ամենայն պատասխանատվության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում