«Սերը և տեխնոլոգիաները» . Մրցույթի հաղթողը կստանա iPad 2
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Մեդիամաքս լրատվական գործակալությունը, փետրվարին տոնվող Սբ. Սարգսի և Սբ. Վալենտինի տոների շեմին ներկայացնում են «Սերը և տեխնոլոգիաները» (Love and Tech) խորագրով համատեղ ծրագիր, որի հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:
Ընկերությունից հայտնում են, որ ծրագրի մասնակիցները պետք է էսսե (շարադրություն) ներկայացնեն հենց այդ թեմայով: Էսսեն պետք է ներկայացնի, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն (Facebook, Twitter, սմարթֆոններ և գադջեթներ) անդրադառնում սիրահարների վրա, որքանով են դրանք սիրո արտահայտությունը դարձնում ավելի դյուրին, կամ`հակառակը:
Ծրագրի պայմաններն են`
- «Սերը և տեխնոլոգիաները» շարադրության առավելագույն ծավալը պետք է կազմի 500 բառ կամ 1.5 էջ` հայերեն լեզվով:
- Ծրագրին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան բոլոր անձինք:
- Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Դրանց խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
- Ծրագրի ընթացքի, ստացվող աշխատանքների հրապարակման, ինչպես նաև հետադարձ կապի պահպանման համար, անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի Մեդիամաքսի էջում` https://www.facebook.com/Mediamax.am:
- Ծրագիրը մեկնարկել է 2012թ. հունվարի 23-ին (հայտարարությունը տարածվել է www.bravo.am; www.mediamax.am; www.itel.am կայքէջերով): Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է (ներառյալ):
- Աշխատանքները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեով` iPad contest նշումով subject-ի տողում: Այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև.
- Մասնակցի մեկ լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար):
- Մասնակցի հեռախոսահամարը:
Առանց լուսանկարի և հեռախոսահամարի ներկայացված աշխատանքները չեն մասնակցի ծրագրին:
- Ստացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված հատուկ` http://www.Mediamax.am/am/specialprojects բաժնում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի ծրագրի պայմաններին և տրամաբանությանը, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ և նյութեր, վիրավորական արտահայտություններ:
- Ծրագրի հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 13-ին: Նա կստանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ այցելելու հրավեր` մրցանակը ստանալու համար:
Հաղթողին որոշելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Մեդիամաքսի համատեղ ձևավորած ժյուրին:
Բացարձակ հաղթողին ընտրել դժվարանալու դեպքում, ժյուրին իրեն իրավունք կվերապահի հրավիրել լավագույն աշխատանքների հեղինակներին և հաղթողին ընտրել հարցազրույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է iPad2 և մի շարք առաջատար արտադրողների` (Toshiba, HP, Dell, IBM, Acer, Samsung) նեթբուքերի և նոութբուքերի լայն տեսականի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին