Մանուկ Վարդանյան. Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերությունը բավականին ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ևլիազոր դեսպան Անրի Ռենոյին, Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին և «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա այնպիսի մի օրինագիծ է, որն ուղղված չէ ոչ մի երկրի դեմ և հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետևեն Ֆրանսիայի օրինակին:
Մ.Վարդանյանն անդրադառնալով Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեությանը` իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքից և նշել, որ ընկերությունը բավականին ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում և հանդես է գալիս նոր նախաձեռնություններով:
Նախարարը Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի ներկայացուցչին առաջարկել է քննարկել ռոմինգ ծառայության սակագների նվազեցման, ինչպես նաև արբանյակային հեռարձակման միջոցով ինտերնետ ծառայությունների մատուցման հարցերը` օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից Հայաստանին հատկացված երկու արբանյակներից, ինչպես նաև ֆրնասիական արբանյակների համակարգից:
Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը շնորհակալություն է հայտնել նախարարին «Օրանժ Արմենիայի» հիմնադրումից մինչ օրս ընկերությանը աջակցելու համար և պատրաստակամություն է հայտնել քննարկելու նախարարի ներկայացրած հարցերը: Բ. Շինը հատկապես կարևորել է բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը (օպերատորների փոփոխության դեպքում բջջային հեռախոսահամարները չեն փոխվում) և այդ հարցում նախարարության աջակցությունը:
Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը, մյուս օպերատորների շահագրգռվածությունը ևփորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին